Դավիթ Բաբայանը հանդիպել է ՔՊ-ականներին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակության հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, համատեղ աշխատանքները` միջազգային և դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:
Վերահաստատվել է միասնականությունը համատեղ ուժերով շարունակելու պայքարը: