Պայքարը շարունակվում է, միացեք. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է.
«Թեև Ադրբեջանը քիչ առաջ վերականգնել է Արցախի գազամատակարարումը, սակայն կյանքի ճանապարհը դեռևս մնում է փակ, իսկ Արցախի ժողովուրդը՝ լրիվ շրջափակման մեջ: Մենք էլ շարունակում ենք նստացույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:
Իսկ նախօրոք հայտարարված հավաքը ուժի մեջ է՝ այսօր, ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, միացե՛ք
Պայքարը շարունակվում է, միացե՛ք ...»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ Այսօր ավելի վաղ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ հնարավոր է այսօր բացվի Լաչինի միջանցքը։
Արտակ Բեգլարյանը և մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 14-ից նստացույց են անում Երևանում՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 11.00-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը
- Օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում. «Արցախգազ»
- Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է. Ռուբեն Վարդանյան
- Freedom House. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերականգնի Արցախ գազի մատակարարումը
- ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար. Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում
- Արցախում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան