Ակցիայի ակտիվ մասնակիցները նույնականացվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ. Քրիստիննե Գրիգորյան
«Զեկույցում առաջին հերթին փորձել ենք ցույց տալ բնապահպանական ակցիայի շինծու, կեղծ լինելը և ներկայացրել ենք փաստեր, որոնք ապացուցում են, որ ակցիան կազմակերպված իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների ուղղակի ներգրավմամբ»,-հրավիրված ասուլիսում ներկայացնելով «Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքները» խորագրով զեկույցը՝ ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ զեկույցում ներկայացվել են փաստեր, որ ակցիայի ակտիվ մասնակիցները, խոսնակները նույնականացվում են Ադրբեջանի զինված ուժերի կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:
«Վեր ենք հանել «բնապահապան ակտիվիստ» իրենց հռչակած կազմակերպությունների պրոֆիլները, որոնք մեզ հիմք էին տալիս նաև բաց աղբյուրների վրա ցույց տալ, որ նման ակտիվիստնրեն ուղղակիորեն ներկայացնում են կազմակերպություններ, որոնք բացառապես ֆինանսավորվում են ադրբեջանական կառավարության կամ կառավարական ֆոնեդերից»,-ասաց Գրիգորյանը և հավելեց, որ այդ փաստերի համադրված վերլուծությունը թույլ է տալիս հետևություն անել, որ ակցիան ուղղակիորեն կազմակերպված և կառավարվում է ադրբեջանական կառավարության կողմից:
Նա հայտնեց, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին պետք է ներկայացվի արժանահավատ տեղեկություններ, այդ պատճառով էլ հրապարակված փաստերը կարևոր դրույթներ են զեկույցի համար:
Անցնելով հումանիտար խնդիրենրին՝ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ փաստահավաք առաքելությունը դեռ շարունակվում է. Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը շարունակում են ստանալ դիմումներ և բողոքներ:
Նա հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակները չեն հիմնվել միայն կառավարություններից եկող տեղեկատվության վրա և սեփական նախաձեռնությամբ հավաքագրել են տվյալներ, կամ վերահաստատել եղածները:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հավելեց, որ զեկույցն այնպիսի փաստերով են հագեցրել, որ որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե ինչ է անում Ադրբեջանի իշխանությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է ԱՀ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցը
- Սա ցեղասպանության վաղ ազդանշան է. Քրիստիննե Գրիգորյան
- Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը
- Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները