Վաղը կլինենք Մարտեկերտում, մյուս օրը՝ Մարտունիում․ Ռուբեն Վարդանյան
«Ես ամեն ինչ ուզում եմ անել ճիշտ ու լավ»,-այս մասին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ուղիղ հեռարձակմամբ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
Նա նշեց, որ այսօր Արցախում վերականգնվելէ գազամատակարարումը։
«Մենք ունենք խնդիր,թե ինչպես անենք, որ Ստեփանակերտում կայանալիք հանրահավաքը դառնա այն հանրահավաքների մեկը, որոնք եղել են 90-ականների սկզբին։ Երկար քննարկումներից հետո՝ քաղաքական ուժերի, Նախագահի հետ, փորձեցինք գտնել բանաձևը, որը թույլ կտա անել այդ հանրահավաքը։ Որոշեցինք վաղը գնալ Մարտակերտ, որտեղ ժամը 15․00-ին կանցկացնենք հանդիպում և կունենանք հնարավորություն մարդկանց հետ շփվելու։ Հաջորդ օրը կգնանք Մարտունի,հետո Ասկերան, որից հետո պարզ կլինի մեր ծրագրերը, թե ինչ ձև կկազմակերպենք մեր հանրահավաքը Ստեփանակերտում»,- ասաց Վարդանյանը։
Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել էր դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Ստեփանակերտում հանրահավաք հրավիրելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին