Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար շատ հստակ կարմիր գիծ է. Բեգլարյան
«Ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը մեզ համար սկզբունքային հարց է և հակամարտության կարգավորման ամենաառանցքային սկզբունքը պետք է լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նստացույց անող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նա հիշեցրեց, որ այն եղել է մինչև 2020 թվականն առնվազն բանակցային սեղանին՝ Մադրիդյան սկզբունքների մեջ ներառված, մյուս երկու սկզբունքների հետ միասին՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլարելիություն և տարածքային ամբողաջականություն։
Բեգլարյանի խոսքով, «անջատում հանուն փրկության» սկզբունքը հենված է հենց ինքնորոշման իրավունքի անառարկելիության վրա և այդ տեսանկյունից ինքնորոշման իրավունքից խուսափել պարզապես հնարավոր չէ։
«Ոմանք մեկնաբանում են, որ ինքնորոշման իրավունքը դեռևս պետք է իրացվի, մենք պնդում ենք, որ ինքնորոշման իրավունքը մենք իրացրել ենք դեռևս 1991 թվականին, պարզապես դա պետք է ճանաչել և պաշտպանել։ Բայց սա այդքան էական չէ, որքան էական է, որ բոլորի մոտ հստակ համաձայնություն, ընկալում պետք է լինի, որ ինքնորոշման իրավունքից հնարավոր չէ խուսափել։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար շատ հստակ կարմիր գիծ է, որից մենք որևէ միլիմետր նահանջ չենք ունենալու և ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է գործի, մեր պատկերացմամբ, «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը, ոչ թե «անջատում հանուն փրկության»։
Եվ այս ինքնորոշման իրավունքի պաշտպանության առաջ մղումը պետք է իրականացնի, իհարկե, առաջին հերթին Արցախի Հանրապետությունը, որպես գլխավոր սուբյեկտ, երկրորդը՝ ամբողջ հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանում, Սփյուռքում, երրորդը՝ Հայաստանը, չորրորդը՝ մեր բարեկամները, միջազգային հանությունը, որոնք հավատում են մեզ, կարևորում են հակամարատության կարգավորումը, ինքնորոշման իրավունքը»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում և ակնկալում ենք բոլոր երկրներից, այդ թվում ՌԴ-ից, կիրառել «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը. Արտակ Բեգլարյան
- Դադարեցնել իմպոտենտությունը, բացել օդային ճանապարհ Ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
- Պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախ. ակնկալիք՝ Չինաստանից
- Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է շտապ բացել մարդասիրական օդային միջանցք դեպի Արցախ
- Արցախի հարցը փակված չէ, և մեր ժողովուրդը շարունակելու է ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը. Դավիթ Իշխանյան
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի․ Արման Թաթոյան
- Արցախի ինքնորոշման իրավունքը միտումնավոր անտեսողն ու ստորադասողը միջազգային հանցագործ է. Արծվիկ Մինասյան
- Արցախում անարգել իրացվելու է ազգային ինքնորոշման իրավունքը․ Գևորգ Դանիելյան
- ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա. Արա Այվազյան
- «Հայրենիք». Շարունակելու ենք անզիջում պայքարն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան