ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի և Ադրբեջանի մոնիտորինգի գծով չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Լաչինում ստեղծված վիճակին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի ընդհատմամբ, որը զգալի դժվարություններ է պատճառում բնակչությանը։ Միջանցքի երկայնքով պետք է շտապ վերականգնվի մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Մենք կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- ասել են Ադրբեջանի գծով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը (Միացյալ Թագավորություն, ԵՀ/ԴԱ) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա, SOC): , և Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգը (Շվեդիա, EPP/CD):
«ՀՀայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար՝ ստեղծված իրավիճակը և դիվանագիտական ջանքերը չորեքշաբթի օրը քննարկվել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ»,- նշել են նրանք՝ հավելելով․
«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ապահովելու անհրաժեշտ բոլոր քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»։