Անուշ Նավասարդյան. Ականատեսը եղա, երբ էներգետիկ ըմպելիքի տուփը երեխաները կիսել էին, որ վերջին կաթիլներն էլ խմեն
Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանն ահազանգում է՝ աշակերտների շրջանում լայնորեն տարաված են առողջության համար վտանգավոր էներգետիկ ըմպելիքները։
Ֆեյսբուքյան իր էջում դպրոցի տնօրենը գրում է.
««ԷՆԵՐԳԵՏԻԿ» ՃԳՆԱԺԱՄ ԱՐՑԱԽԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ
Այս քանի օրը պատճառներ ունեցա աշխատանքային ժամերին դպրոցի դարպասներից անընդհատ դուրս ու ներս անելու։ Այդ ժամանակահատվածը համընկնում էր երեխաների տուն գնալու ժամանակի հետ։
Էլեկտրոնային սիգարետների աղետի մասին պարբերաբար ահազանգել եմ ու ժամանակին պայքարել եմ դպրոցական բուֆետներում վաճառվող թեկուզ թույլ գազավորված և անհայտ ծագման ըմպելիքների դեմ։ Բայց այն, ինչի ականատեսը եղա այս քանի օրը, ինձ հունից հանեց արդեն։
Հարգելի ծնողներ, պատկան մարմիններ, մեր երեխաները առաջին դասարանից սկսած օգտագործում են էներգետիկ թունդ ըմպելիքներ՝ ամենատարբեր տեսակների ու գայթակղիչ համերի, հոտերի, տուփերի։
Ականատեսը եղա, երբ արդեն վերջացած ըմպելիքի մետաղյա տուփը կիսել էին երկու մասի ու անհագորեն մատով լիզում էին վերջին կաթիլները։ Խմում են գրեթե բոլորը՝ շատերը նաև ծնողների ներկայությամբ։
Հարգելիներս, դրանց վտանգավորության մասին կարող եք ինքներդ էլ կարդալ համացանցում։ Գուցե ձեզնից շատերը, ինչպես և ես, չեն ճանաչում դրանք տեսքով և գնում եք որպես զովացուցիչ ըմպելիք, բայց շատ կարևոր է, որ իմանաք և խոսեք ձեր երեխաների հետ այդ վտանգի մասին։
Ես կասեմ վտանգներից միայն մեկի մասին, մնացածը կարդացեք ինքներդ։
Էներգետիկ ըմպելիքների պարբերաբար ընդունումը անչափահասների մոտ կարող է առաջացնել սրտի կանգ։
Տեղադրում եմ, այդ ըմպելիքների որոշ նկարներ, որ ճանաչեք։
Հ.Գ. Ի դեպ, այս մասին տևական ժամանակ է, որ բարձրաձայնում է նաև մեր գործընկեր Տիգրան Առուշանյանը Վանաձորից։ Նշանակում է մարզերում նույն վիճակն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան