Ժամը 15:00-ին հավաք՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Բեգլարյան
«Որոշվել է դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին նոր հավաք կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Ուստի, բոլորին հորդորում եմ նշված ժամին գալ այնտեղ, որ նոր ուժերով շարունակենք մեր պայքարը»,- հայտնում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 14-ից նստացույց է անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Նա հիշեցնում է նաև, որ դեկտեմբերի 15-ին Երևանում 7 բողոքի ակցիա է կազմակերպվել Արցախի Մարդու իրավունքների բոլոր չորս պաշտպանների, Հայաստանի Մարդու իրավունքների երկու պաշտպանների և հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ ի զորակցություն Արցախի։
«ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների ու ԵՄ-ի և ՄԱԿ-ի գրասենյակների առջև տեղի ունեցած հավաքների ժամանակ մեր կողմից ներկայացվել են Արցախի առկա վիճակը, հումանիտար աղետի փաստերը, մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտումները, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխավորման մոտեցումներն ու հակամարտության կարգավորման «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքը: Մեր ելույթներով ու գրավոր դիմումներով պահանջել ենք վերացնել Արցախի շրջափակումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տրամադրել անվտանգության երկարաժամկետ ու կայուն երաշխիքներ:
Մեր կարևոր պահանջներից մեկն էլ այն էր, որ հիմա հրատապ անհրաժեշտություն է բացել օդային հումանիտար միջանցք Արցախի հետ: Եվ այդ պահանջի ներկայացման համար կիրառել ենք թղթե ինքնաթիռների փոքր ֆլեշ մոբ»,- գրել է Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Արցախի համար» նախաձեռնող խումբը ակցիա կիրականացնի Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց
- Վաղը «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը հանրային ակցիա կկազմակերպի Երևանում ՌԴ դեսպանության շենքի առջև
- Պահանջում և ակնկալում ենք բոլոր երկրներից, այդ թվում ՌԴ-ից, կիրառել «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը. Արտակ Բեգլարյան
- Դադարեցնել իմպոտենտությունը, բացել օդային ճանապարհ Ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
- Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
- Առաջիկա օրերին իրավիճակը շատ ավելի սուր է լինելու որոշակի ապրանքատեսակների մասով. Բեգլարյան
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը