Պատասխանն այն էր,որ իրենք այստեղ նման որոշումներ չեն կայացնում, լիազորված չեն․ Արտակ Բեգլարյանը՝ Վայգանդի հետ հանդիպման մասին
Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նստացույց անող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդի հետ հանդիպում ունենալուց հետո արդյունքների մասին տեղեկացրեց լրագրողներին։
Նա կարևորելով Վայգանդի հետ հանդիպումը, ասաց․
«Մեր դիրքորոշումներն ու հարցերը ներկայացրեցինք։ Գլխավոր ասելիքն իր կողմից այն էր, որ մեր հայտարարությունները, նամակները բոլորը փոխանցում են Նյու Նորք։ Նյու Նորքի կենտրոնակայանում տեղյակ են այս բողոքի ակցիաներից և տեղյակ են նաև մեր պահանջներից։ Պայմանավորվեցինք էլեկտրոնային տարբերակով մեր դիրքորոշումներն ու պահանջները կփոխանցենք իրենց, իրենք էլ՝ կենտրոնակայան։ Այդ հարցերը քննարկելուց հետո մեզ տեղյակ կպահեն որոշումների մասին։ Մի քանի ուղղությամբ հարց ենք բարձրացրել, այդ թվում անվտանգության խորհրդի, նաև մարդու իրավունքների պաշտպանության տարբեր մարմինների հետ կապված։ՄԻ բարձր հանձնակատարի լռության պատճառներից ենք հետաքրքրվել և հնարավորություններից,թե ինչպես ՄԱԿ-ի տարբեր մարմիններ կարող են առաքելություն իրականացնել Արցախում։ Պատասխանն այն էր,որ իրենք այստեղ նման որոշումներ չեն կայացնում, լիազորված չեն, պարզապես փոխանցում են մեր դժգոհություննեը»,- նշեց Բեգլարյանը։
Բեգլարյանն ընդգծում է․ «Մեզ համար տարակուսելի է, որ 5 օր շարունակ տեղյալ լինելով Արցախի իրավիճակի մասին, հրապարակային որևէ անդրադարձ չկա»։
Նրա խոսքով՝ պայքարը շարունակելու են՝ նաև ճնշում գործադրելով ՄԱԿ-ի անդամ երկրների վրա, որպեսզի երկարաժամկետ լուծումների հասցնեն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար շատ հստակ կարմիր գիծ է. Բեգլարյան
- Հստակ լինի, որ Ադրբեջանն այսուհետ բարձր գին է վճարելու նմանատիպ ցեղասպանական ակտեր կատարելու համար. Բեգլարյան
- Պայքարը շարունակվում է, միացեք. Բեգլարյան
- Ժամը 15:00-ին հավաք՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Բեգլարյան
- Պահանջում և ակնկալում ենք բոլոր երկրներից, այդ թվում ՌԴ-ից, կիրառել «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան