Գևորգ Գևորգյան. Չունենք իշխանություն, ունենք կյանքերի ու արժանապատվության գող
«Մենք հիմա ո՞ւժ ենք ցույց տալիս։ Ի՞նչ ենք ուզում փոխանցել մեր հասարակությանը, որ խելացի՞ ենք, խոսում ենք, թե՞, որ ուժեղ ենք ու կարող»,-ասաց ռազմական, հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը, որը մասնակցում է մասնակցում է «Հայկական օրակարգ. Կյանքի ճանապարհ» թեմայով քննարկմանը։
Նրա խոսքով, Հայաստանը չունի իշխանություն։
«Մենք ունենք կյանքի գող, ժպիտների գող, արժանապատվության ու պետության, երկրի գող, մեր երկիրը չունի իշխանություն»,-ասաց քննարկման բանախոսը։
Անդրադառնալով ընդդիմությանը՝ Գևորգյանը կոչ արեց ուս ուսի տալ, մի կողմ դնել անձնական ու այլ շահերը, առաջ հրելու բացառապես պետության շահը։
«Հայը պանիկա չունի, երբ իր թիկունքում ունի ամուր բանակ, ուժեղ ղեկավար։ Նա պատրաստ է մարտնչելու։ Միայն պայքարի շնորհիվ է, որ ապրում ենք այս հողի վրա։ Ուժն է ծնում իրավունք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չի կարողացել այնպես անել, որ Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հարցը դառնա միջազգային օրակարգ. Իսայան
- Վահագն Մելիքյան. Պարտադիր է, որ միջազգային հանրության հայտարարությունները լինեն շատ ավելի կոշտ ու կարգի հրավիրող
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում
- Թևան Պողոսյան. Իմ ընկալումն այս է՝ ունեմ ճանապարհ, եթե այն վերահսկում է Արցախի ՊԲ-ն կամ ՀՀ ԶՈՒ-ն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան