Մեծ աշխատանք է տարվել. Բաբայանը՝ Լաչինի միջանցքը բացվելու հնարավորության մասին
«Աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, հուսով եք՝ կբացվի», - ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով այսօր Լաչինի միջանցքի բացման հնարավորության մասին։
Նա նշեց, որ մեծ աշխատանք է տարվել՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, իրենց տարբեր խողովակներով։
«Կարծում եմ՝ բացվելու հնարավորություն կա։ Տեսնենք, հուսով ենք կբացվի։ Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ նման միջադեպերը, նման ահաբեկչական գործողությունները կարող են լինել շարունակական։ Ըստ երևույթին, այդպես է լինելու»,- ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ նախապայմաններ չկան, այդ գործառույթն ինքնին միջազգային մարդասիրական իրավունքի, միջազգային իրավունքի, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կոպիտ խախտում է։
Հարակից հրապարակումներ`
- Հստակ լինի, որ Ադրբեջանն այսուհետ բարձր գին է վճարելու նմանատիպ ցեղասպանական ակտեր կատարելու համար. Բեգլարյան
- Պայքարը շարունակվում է, միացեք. Բեգլարյան
- Ժամը 11.00-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը
- Այսօրվա ընթացքում հնարավոր է Լաչինի միջանցքը բացվի. Ռուբեն Վարդանյան
- Զատուլին. Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը
- Զախարովա. Մոսկվան ակնկալում է շատ մոտ ժամանակում Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնում
- Freedom House. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերականգնի Արցախ գազի մատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան