«Ժողովուրդ». Ի՞նչ արդյունավետություն ունի ցույցերին «Ապրելու երկիր» կուսակցության ծպտված մասնակցությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնվելուց ի վեր միջազգային տարբեր կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև դեսպանատների առջև հանրահավաքներ են տեղի ունենում: Դրանց մասնակցում են ամենատարբեր կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, Արցախի մեր հայրենակիցները:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ իրազեկման կամ բողոքի հանրահավաքներին չեն մասնակցում «Ապրելու երկիր» կուսակցության անդամները: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում կառավարական կաբինետի ղեկավարումը ստանձնելուց զատ, իրենց քաղաքական ուժն արդյոք նաև այս հարցում է կիսում արցախյան իշխանությունների քաղաքական բեռը, ու ինչով է բացատրում հանգամանքը, որ իրենց կուսակիցները հանրահավաքներին չեն մասնակցում:
««Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի համար կազմակերպվող հանրահավաքներին մասնակցելիս չեն նշում, որ կուսակցական են: Կուսակցության անդամները և՛ երեկ, և՛ դրա առաջին օրը բողոքի բոլոր միջոցառումներին մասնակցել են, բայց այդ մասնակցությանը կուսակցական երանգ տալու անհրաժեշտություն չկա:
Այսինքն՝ մասնակցում ենք, բայց չենք նշում, որ կուսակցությունը ներկա է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Առաքելյանն ու ավելացրեց, որ այս հարցի շրջանակներում կուսակցական գործունեություն ծավալելը ո՛չ արդյունավետ է, ո՛չ էլ ճիշտ: Իսկ ի՞նչ արդյունավետություն ունի ծպտված մասնակցությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա