Մեր նպատակներին հասնելու բոլոր խոչընդոտները նախ և առաջ պետք է փնտրենք մեր մեջ. Լարիսա Ալավերդյան
«Միայն այն պետությունների տարածքային ամբողջականությունն է պաշտպանվում, որոնք հարգում են ինքնորոշման իրավունքը»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, որը միացել էայնտեղ նստացույց անող Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ակցիային:
Նա հորդորեց չհավատալ այն տեսակետներին, թե աշխարհը միայն տարածքային ամբողջականությունն է ճանաչում:
«Եթե այդպես լիներ, ապա կստացվեր, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ խրախուսվում է ճանաչված պետություններում տարածքային ամբողջականության պատճառով ցեղաասպանության իրականացումը»,-հիմնավորեց Ալավերդյանը:
ՀՀ նախկին օմբուդսմենն ընդգծեց, որ Արցախն ունի նաև միջազգային նորմերով ամրագրված իր սուբյեկտայնությունը հաստատելու իրավունք:
«Չճանաչված պետությունը տեռորիստական կազմակերպություն չէ: Աշխարհում տարբեր հաշվարկներով գոյություն ունեն 50-ից ավել չճանաչված պետություններ և այնտեղ գտնվող ժողովուրդները տարբեր միջազգային կոնվենցիաների պաշտպանության ներքո են»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը և տեղեկացրեց, որ այդ կոնվենցիաներով նաև նորմ է հաստատված, որ պետք է հարգվեն և պաշտպանվեն այն ժողովուրդների իրավունքները, որոնք պայքարում են իրենց ինքնորոշման իրավունքի համար և Արցախն առաջինը չէ, որ պայքարում է այդ իրավունքների համար:
Հայտարարելով, որ մեր նպատակներին հասնելու բոլոր խոչընդոտները նախ և առաջ պետք է փնտրել մեր մեջ՝ իրավապաշտպանն ասաց. «Երբ մենք այդ խոչընդոտներն այս կամ այն տեղերում ենք փնտրում, փաստորեն, ինքներս ենք բզկտվում և հայտնվում վաշ-վուշ անող ժողովուրդների վիճակում: Եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել միջազգային իրավունքն՝ այն ամբողջովին մեր կողմը կլինի»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար շատ հստակ կարմիր գիծ է. Բեգլարյան
- Պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կասեցնելու ուղղությամբ․ԱՀ և ՀՀ Դատավորների միություն
- Դադարեցնել իմպոտենտությունը, բացել օդային ճանապարհ Ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան