«Հրապարակ». Այն, ինչ չի կարելի իմանալ ՀՀ քաղաքացիներին, թույլատրվելու է օտարերկրյա լրտեսներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը մտադիր է օտարերկրյա քաղաքացիներին ևս պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրամադրել։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են նախատեսում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշման մեջ։
Նախագծի հեղինակները նման փոփոխության ընդունումը բացատրել են այսպես․ «Առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, չեն բավարարում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշմամբ հաստատված կարգի պահանջներին (օրինակ՝ չունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ ՀՀ-ում բնակվել են սահմանված ժամկետից քիչ), հետևաբար, նրանց հնարավոր չի լինում տրամադրել պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք»:
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկվելու իրավունք տալու է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ մեկ այլ նախաձեռնությամբ նախատեսում են ընդլայնել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցանկը։ Այսինքն՝ այն, ինչ չի կարելի իմանալ ՀՀ քաղաքացիներին, թույլատրվելու է օտարերկրյա լրտեսներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա