Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի հետ Սիրիայում ցամաքային գործողության հարցում.Միխայիլ Բոգդանով
Մոսկվան սերտ կապի մեջ է Անկարայի հետ Սիրիայում ցամաքային գործողության հարցում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Իհարկե, մենք ամեն ինչում համաձայն չենք, բայց այն, որ մենք սերտ կապի մեջ ենք թուրք գործընկերների հետ, փաստ է»,-ասել է նա՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում գործողության հարցով Մոսկվայի և Դամասկոսի հետ համագործակցելու ցանկության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները։
«Գոյություն ունի տեղեկատվության փոխանակման, համադրման համակարգ, հիմնականում՝ ռազմական գերատեսչությունների միջոցով: Նրանք մշտապես կապի մեջ են ինչպես Անկարայում, այնպես էլ Մոսկվայում, և, որ ամենակարևորն է, տեղում»,-հավելել է Բոգդանովը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտնում է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ավելի քան 360 քուրդ զինյալի սպանության մասին
- Ռուսաստանը կոշտ ջանքեր կգործադրի, որպեսզի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ չլինեն. Լավրով
- Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանի հետ պարեկային ծառայություն իրականացնել Սիրիայում
- ԱՄՆ-ը Թուրքիային խնդրում է «վերագնահատել» Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության պլանները
- Սիրիան Թուրքիայից կոնկրետ գործողություններ է ակնկալում, այլ ոչ թե լոկ խոսքեր. Ասադ
- Թուրքիան իր անհամաձայնությունն է հայտնել Ռուսաստանին սիրիական բանակի տեղակայման առիթով