Այսօրվա ընթացքում հնարավոր է Լաչինի միջանցքը բացվի. Ռուբեն Վարդանյան
Այսօր հնարավոր է բացվի Լաչինի միջանցքը, որը փակ է դեկտեմբերի 12-ից: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
«Դա իրենք են որոշել, քանի որ զգացել են, թե ինչ սխալ են թույլ տվել։ Թե ներսից, թե դրսից եղել են մեծ ճնշումների տակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ՝ ստեղծելով այդ ճնշումը, տարբեր ձևերով աշխարհին տեղեկատվություն են փոխանցել, թե ինչ է կատարվում Արցախում»,- ասաց պետնախարարը։
Նրա խոսքով՝ 96 ժամ Արցախը գտնվում է բլոկադայում, սա նոր փորձ է, որը պետք է ուսումնասիրեն և դասեր քաղեն։ «Ես վստահ եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք այլ փորձությունների, քանի որ մեր հարևան երկիրը չի հանգստանալու է և ամեն ինչ սրանով ավարտվելու է։ Բայց մյուս կողմից իրենք լավ դաս ստացան, որ անհնար է արցախցու կամքը կոտրել , դա չի ստացվելու»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան