ՍԴ երկու նորընտիր անդամներ երդվեցին ԱԺ-ում
ԱԺ-ն այսօր առանց «Հայաստան» խմբակցության պատգամավորների գումարեց արտահերթ նիստ:
Նիստի մեկնարկին ԱԺ ամբիոնից երդվեցին Սահմանադրական դատարանի նորընտիր երկու անդամ՝ ՔՊ-ի առաջադրած Սեդա Սաֆարյանը և ՀՀ նախագահի առաջադրմամբ ընտրված Հովակիմ Հովակիմյանը: Առաջինն անգիր ասելով երդման տեքստը՝ հավաստիացրեց, որ կկատարի իր խոստումները:
Այնուհետեև ԱԺ-ն անցավ օրակարգի քննարկմանը, որում ընդգրկված նախագծերի թվում են 2023 թվականի ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնք առաջարկել է կառավարությունը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 11 նախագիծ:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ի եզրակացությունն առերևույթ կեղծիքի է նմանվում. Արծվիկ Մինասյան
- Նախագահն իր աշխատակազմում աշխատող Հովակիմ Հովակիմյանին առաջադրեց ՍԴ անդամի պաշտոնում
- Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան