Վահագն Մելիքյան. Պարտադիր է, որ միջազգային հանրության հայտարարությունները լինեն շատ ավելի կոշտ ու կարգի հրավիրող
«Այո, եղավ արձագանք միջազգային լուրջ ծանրության կենտրոնների կողմից, բայց դրանք կոչից, հորդորից առավել ուրիշ տեղ չեն գնում»,-ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը՝ արձագանքելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելուն հետևած միջազգային հայտարարությունների մասին հարցին։
Նրա խոսքով, իրականում գետնի վրա վարվող բանակցություններն են խնդիրը որոշակի կերպով լուծում։
«Իմ խորին համոզմամբ, ռուս խաղաղապահ զորախմբի, արցախյան ու ադբեջանական կողմերի միջև բանակցությունների արդյունքում ինչ-որ ընդհանուր հայտարարի են եկել։ Անշուշտ, չեմ բացառում, որ այս հայտարարություններն իրենց հետքը թողնում են զարգացումների վրա։ Բայց կրկնում եմ, պարտադիր է, որ դրանք լինեն շատ ավելի կոշտ ու կարգի հրավիրող, ինչու չէ, նաև հետագայում որոշակի զարգացումներ ունեցող, ոչ թե լինեն հայտարարություններ հայտարարության համար»,-ասաց բանախոսը։
Դիվանագետի խոսքով, հետագա զարգացումները ցույց կտան, թե որտեղ է ավելի մեծ շեշտադրումն արված, ինչ բանակցություններ են եղել։
«Չմոռանանք, որ շատ դեպքերում կան ոչ տեսանելի բանակցություններ, որոնք հասարակության լայն զանգվածներին հասու չեն դառնա։ Գուցե խնդիրները լուծվում են հենց նման բանակցություններում։ Ամեն դեպքում ես կաշխատեի այն ուղղությամբ, որ հայտարարությունները լինեն շատ ավելի հասցեական, շեշտադրված ու կոշտ երանգներով, միայն այդպես է հնարավոր որոշակի կերպով կարգի հրավիրել ադրբեջանական կողմին»,-ասաց նա։
Մելիքյանի խոսքով, հայկական կողմը թույլ է տալիս դիվանագիտական կոպտագույն սխալներ։ Դրանցից մեկն էլ այն հայտարարություններն են, թե Լաչինի միաջանցքում անելիք ունեն միայն ռուս խաղաղապահները։
«Սա ամենամեծ սխալն է, որ թույլ ենք տվել այսօր, այսինքն հրաժարվել ենք Արցախի անվտանգության երաշխավքր լինելուց ու տառացիորեն արցախին թողել ենք մեկուսացած վիճակում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում
- Թևան Պողոսյան. Իմ ընկալումն այս է՝ ունեմ ճանապարհ, եթե այն վերահսկում է Արցախի ՊԲ-ն կամ ՀՀ ԶՈՒ-ն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան