Հայաստանում որքան անշարժ գույք ունեն Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները
2022 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել 1581 անշարժ գույք, ինչը կազմում է առքուվաճառքի բոլոր գործարքների 3,6 տոկոսը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։
«Հաճախ քաղաքացիների մոտթյուր կարծիք կա, որ բնակարանների գների աճը պայմանավորված է օտարերկրացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերմամբ։ Իրականում դա այդպես չէ, օտարերկրացիների մասնակցությամբ գործարքները էական ազդեցություն չեն ունենում Հայաստանի անշարժ գույքի գների վրա»,- ասաց նա։
Արման Պետրոսյանը նշեց, որ այդ գործարքներից 804-ը վերաբերում է բնակարաններին, 300–ը՝ հողամասերին, 269-ը՝ մասնավոր տներին։
Նա միաժամանակ ասաց, որ 2021 թ-ի համեմատ այս տարվա հունվար-հոկտեմբերին օտարերկրացի քաղաքացիները Հայաստանում 25%-ով ավելի անշարժ գույք են գնել։
Այսպիսով, այս տարվա 10 ամիսներին Հայաստանում անշարժ գույք ձեռք են բերել հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները՝ 934 միավոր, ԱՄՆ քաղաքացիները՝ 907, Իրանի քաղաքացիները՝ 72, եվրոպական երկրների քաղաքացիները՝ 223։ Ամենաշատ գործարքները՝ 939, կատարվել են Երևանում, երկրորդ տեղում Կոտայքն է՝ 221։ Ամենաքիչ անշարժ գույք ձեռք են բերել Վայոց Ձորի մարզոմ՝ 8։
Հարցին, թե օտարերկրացիների մեջ կա՞ն Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ, Արման Պետրոսյանը, դրական պատասխան տվեց՝ նշելով, թե Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ գործարքները բավական քիչ են։
«Թուրքիայի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրացման 100-ից պակաս գործարք, Ադրբեջանի քաղաքացիների դեպքում ՝ մեկ տասնյակից պակաս։ Նրանք ազգությամբ ադրբեջանցի չեն։ Քանի որ ծավալերը այնքան փոքր են, որ չեմ կարծում, թե պետք է ժամանակ տրամադրել վերլուծել դրանք։ Հայաստանում գրանցված է 450 հազար բնակարան, եթե Թուրքիայի քաղաքացիները ունենան, օրինակ, 50 բնակարան, ապա անվտանգության տեսանկյունից դա ոչ մի անհանգստություն չի առաջացնում»,- ընդգծեց Արման Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան