Երևանում հոկտեմբերին բնակարանների գները բարձրացել են միջինը 12,9%-ով
2022 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 166 486 գործարք, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,6%-ով։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ աճ է գրանցվել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Արման Պետրոսյանը նշեց, որ գերակշռել են օտարման. Ժառանգության և գրվադրման գործարքները։ Մասնավորապես, օտարման գործարքներին բաժին է հասել ընդհանուր գործարքների 38.3%-ը, ժառանգությանը՝ 19.3%-ը, գրավադրմանը՝ 13%։
Նա նաև ասաց, որ հունվար-հոկտեմբերին հանրապետությունում իրականացվել է 63 հազար 820 օտարման գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.1%-ով։
«Օտարված անշարժ գույքի 40%-ը հանդիսացել են չկառուցապատված հողամասեր, 33%-ը՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ։ Այդ գործարքների 33%-ը կատարվել է Երևանում»,- ասաց Արման Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է գրավադրման գործարքներին, ապա դրանք 10 ամիսներին աճել են 7.2%-ով՝ կազմելով 21 հազար 682։
Ընդհանուր առամամբ, ըստ նրա, առավել ակտիվ առուվաճառքի գործարքներ իրականացվել են մայրաքաղաքում՝ 53 հազար գործարք, իսկ մարզերի շրջանում առավել ակտիվ եղել է Կոտայքի մարզը, որտեղ իրականացվել է 29 հազար գործարք։ Համեմատաբար ակտիվ են եղել նաև Արմավիրի և Արարատի մարզերը։
Պասիվ մարզերից են Վայոց ձորը և Սյունիքը։ «Սակայն երկու մարզերում գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ աճել են»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, Արման Պետրոսյանն ասաց, որ այս տարվա հոկտեմբերին 2021 թ-ի հոկտեմբերի համեմատ Երևանում բնակարանների գները բարձրացել են միջինը 12,9%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ բարձրացել են 0,9%-ով։
Նույն պատկերը նաև մարզերում է. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ մարզերում անշարժ գույքի գներն աճել են 19,1%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան