Շրջափակման հինգ օրերին Արցախում 13 ծնունդ է գրանցվել
Դեկտեմբերի 12-ից 16-ը Արցախի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում 13 ծնունդ է գրանցվել:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը:
«Նորածիններից 4-ը տղաներ են, 9-ը՝ աղջիկներ։ Ծնունդներից 2-ը գրանցվել են Մարտակերտի շրջանում, 1-ը Մարտունու, մյուսները՝ Ստեփանակերտում»,-մանրամասնել է խոսնակը:
Նրա տեղեկատվությամբ՝ այս պահի դրությամբ առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքն ու բուժպարագաներն բավարարում են, սակայն, ըստ մեր զրուցակցի, դրանց մատակարարման տեսանկյունից մտահոգիչ է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակ մնալը: