Համոզված եմ, որ հիմա էլ հնարավորության դեպքում դուք Արցախում կլինեիք. Բեգլարյանը՝ բժիշկներին
«Շնորհակալություն բժիշկներ, ձեր սիրտը միշտ ցավում է մեր հայրենակիցների և մեր հայրենիքի մի անբաժանելի մասի՝ Արցախի համար»,- այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ դիմելով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող բժիշկներին։
Նրանք այնտեղ են՝ բարձրաձայնելու Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու հետևանքների մասին։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ գիտի, թե բժիշկներն ինչ մեծ աշխատանքն են անում Արցախի համար, 2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ էլ իրենց ներդրումն են ունեցել կյանքներ փրկելու վեհ գործում։ «Համոզված եմ, որ հիմա էլ հնարավորության դեպքում դուք Արցախում կլինեիք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պրոֆեսոր. Կարմիր խաչն այսօր պետք է գա ու ջեռուցումից, դեղորայքից զրկված երեխաներին օգնություն հասցնի
- Վահե Տեր-Մինասյան. Պետք է ձեռնարկել հնարավոր ու անհնար բոլոր միջոցները 120 հազար մեր քույրերի, եղբայրների կյանքը փրկելու համար
- Ադրբեջանը սպանում է հիվանդներին, որոնք ունեն դեղորայքի կարիք. Բժիշկների ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց