Երևանից Արցախ վերադառնալ չկարողացող երեխաները համերգ են ունեցել
«Արցախ», «Հայրենիք», «Հերոս տղերքը», «Իմ տուն Արցախ». երեկ Երևանի կենտրոնում Արցախի երեխաների ձայնն էր հնչում։ Երեխաները, որոնք արդեն յոթերորդ օրն է՝ չեն կարողանում գնալ տուն ու միանալ իրենց ընտանիքներին, հայրենիքին նվիրված երգացանկով ելույթ էին ունենում Դիաննա Աբգարի անվան այգու բեմահարթակից։ Նպատակը՝ իրենց ձայնով ու երգով պայքարին միանալն էր, աշխարհին պատմելը, որ նրանց իրավունքները ոտնահարվում են։
18 դպրոցահասակները, որոնք Արցախի տարբեր մշակույթի տների սաներ են, դեկտեմբեի 11-ին «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի էին եկել մասնակցելու Մանկական Երվրատեսելին։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելուց առ այսօր երեխաները չեն կարողանում գնալ Արցախ։
«Ապրելու» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արաքսյա Գրիգորյանի խոսքով՝ Արցախցի տաղանդավոր երեխաներն այսկերպ միանում են կյանքի, իրենց սեփական հողում ապրելու իրավունքի և տուն վերադառնալու համար մղվող պայքարին։
«Սա երեխաների կոչն է ամբողջ աշխարհին, սփյռուքին, միջազգային հանրությանը, կազմակերպություններին ու դեսպաններին։ Եվ ես հուսով եմ, այն տեղ կհասնի, ու երեխաները շուտով կգնան իրենց տուն, իրենց ընտանիքներ»,-նշել է Արաքսյա Գրիգորյանը։
«Շատ ենք կարոտում մեր ծնողներին մեր հայրենիքը։ Վստահ ենք, որ վերադառնալու ենք մեր տուն, Արցախ, մեր ընտանիքիներ»,- ասում են արցախցի երեխաները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան