
Կլաար. ԵՄ առաքելությունը Լաչինի միջանցք մուտք չի գործել
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Լաչինի միջանցք մուտք չի գործել։
«Շրջանառվում է մի տեսանյութ ԵՄ դիտորդական առաքելության պարեկի մասին, որը դիտարկում է դեպի Լաչինի միջանցք տանող ճանապարհը: Այդ ժամանակ պարեկային խումբը գտնվել է սահմանից մոտ 1.2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում: ԵՄ առաքելությունը, իր մանդատի համաձայն, գործում է բացառապես տարածքում և չի մտել միջանցք»,-գրել է նա թվիթերի իր միկրոբլոգում։