Հայկական բժշկական ասոցիացիան միանում է հանուն Արցախի ակցիային
Հայկական բժշկական ասոցիացիան միանում է և կոչ է անում միանալ բոլոր բուժամխատողներին այսօր, ժամը 19։00-ին տեղի ունեցող բժիշկների բողոքի ակցիային ՄԱԿ֊ի գրասենյակի դիմաց, ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնակչության լիակատար շրջափակման, ադրբեջանա-թուրքական տեռորի դեմ` զրկելով Արցախի հիվանդներին դեղորայքի հասանելությունից, հիվանդների և բժիշկների ազատ տեղաշարժման համամարդկային իրավունքից։
»Ժամը 19։00 հավաքվում ենք ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակի դիմաց, Պետրոս Ադամյան 14, հասցեով, Էրեբունի պլազայի հարևանությամբ»,-ասված է ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյան. Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում
- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հանուն Արցախի ակցիային միացել են նաև արտասահմանցիներ
- Դադարեցնել իմպոտենտությունը, բացել օդային ճանապարհ Ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
- Պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախ. ակնկալիք՝ Չինաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին