Տնտեսություն 17:56 17/12/2022 Հայաստան

«Փուչիկը մի քիչ շատ է ուռել»․անշարժ գույքի շուկայում հնարավոր է գնիջեցում

Անշարժ գույքի շուկայում կտրուկ վայրիվերումներն անխուսափելի են՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Նախ  նշենք, որ Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի շուկայում կատարված վերլուծության համաձայն՝ 2022թ․-ի հոկտեմբերին հանրապետությունում գրանցված առուվաճառքի գործարքների քանակը 2022թ․-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 6,8 տոկոսով, 2021թ․-ի հոկտեմբերի համեմատ՝ 25,3 տոկոսով։



Իսկ Երևան քաղաքում 2022թ․-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 6,6 տոկոսով, 2021թ․-ի հոկտեմբերի համեմատ՝ 21,8 տոկոսով։



Այսինքն՝  առուվաճառքի պահանջարկի նվազման միտում է նկատվում։ Ի՞նչն է խնդիրը ՝ գույք ձեռք բերող օտարերկրացիների թիվն է նվազել, թե երկրի ներսի անկայուն իրավիճակն է ինչ-որ չափով ազդեցություն ունեցել պահանջարկի նվազման վրա։ Նշված հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է անշարժ գույքի գործակալ, «Կալիբրի» անշարժ գույքի գործակալության հիմնադիր,տնօրեն  Ռուստամ Գրիգորյանի հետ։

«Նախ նշեմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին մեծ չափով նվազել են բնակարանների,տների վարձակալության պահանջարկը։ Դա նկատվում է գործարքների, զանգերի և ցուցադրությունների քանակից։ Միգրացիոն ծառայությունից ունեմ տեղեկություն, որ Ռուսաստանի քաղաքացիները գրեթե չեն գալիս կամ գալիս են որպես տարանցիկ երկիր՝ այլ երկիր գնալու նպատակով։ Իսկ վարձակալության պահանջարկն ու գներն ուղիղ համեմատական են վաճառքի գների հետ։ Այս պահին վարձակալության գները սկսել են նվազել, կարծում եմ՝ մոտ 20 տոկոսով նվազում կունենանք։

Ռուստամ Գրիգորյանի խոսքով, եթե վարձակալության գներն իջնում են, ապա անշարժ գույքը դառնում է քիչ եկամտաբեր , ինչն էլ իր հերթին  ազդեցություն է թողնում առուվաճառքի գների վրա։

«Մի քանի ամիս առաջ այլ երկրի քաղաքացիների գալով պայմանավորված ակտիվություն նկատվեց, հիմա իրավիճակը փոխվում է։ Բնակարան գնելու  և վարձով տալու նպատակ ունեցող մարցկանց  այս պահին ոչ այդքան դրական սպասումները, թե գները կնվազեն, կարծում  եմ՝ ճիշտ է։ «Փուչիկը մի քիչ շատ է ուռել», որոշակի չափով գները կիջնեն։ Առուվաճառքի գները կիջնի այնքանով, որքանով բարձրացավ՝ 5,5 տոկոսի չափով»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով․

«Այսինքն՝ երկրորդային շուկայի  գների բարձրացումը պայմանավորված է հիմնականում  վարձակալության շուկայի գների հետ։ Իհարկե կան նաև  արժույթի և  շինանյութի թանկացման գործոնները, սակայն հիմնականը կապված է վարձակալության շուկայի ակտիվացման հետ։ Հիմա չկան այն սպասումները, որ  նորից մարդիկ դրից գալու են և բարձր գներով վարձակալելու են, ինչը  երկրորդային շուկայում ուղղակիորեն անդրադառնում է վաճառքի գների վրա»։

Մեկ այլ խնդիր, որի մասին բարձրաձայնեց  գործակալության տնօրենը, անշարժ գույքի շուկայում առկա դեֆիցիտն է․ «Շատ բնակարաններ հանձնված են վարձակալության և չեն վաճառվում, քանի որ այս պահի դրությամբ եկամտաբեր է վարձակալության տալը։ Իսկ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիները չեն կարողանում նորմալ բնակարան գտնել, այն էլ՝ ադեկվատ գնով, որովհետև շուկայում մնացել են այն բնակարանները,որոնք կամ շատ թանկ են կամ սեփականատերերն ուղղակի մոտիվացված չեն վաճառելու՝ օգտվելով բարձր գնային իրավիճակից, ուղղակի դրել են վաճառքի»։

Ինչպես արդեն նշվեց, անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է և երկրում տիրող իրավիճակը ևս ազդեցություն թողնում է։ 

«Անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է, նույնիսկ սահմանին մեկ կրակոցը կարող է հաջորդ օրն անդրադառնալ զանգերի,ցուցադրությունների քանակի վրա»,- ասաց գործակալը։

Մեր դիտարկմանը՝ թե ինչպես է Լաչինի միջանցքի ապաշրջափակումն անդրադարձել անշարժ գույքի շուկայի վրա, Գրիգորյանը պատասխանեց․

«Եթե նայենք մեր գործակալություն դիմած վերջին շաբաթվա զանգերի քանակին, կարող եմ ասել, որ մոտ 30-40 տոկոսով նվազել են զանգերի, ցուցադրությունների և գործարքների քանակը։ Այս իրավիճակը մեծ ազդեցություն է ունենում անշարժ գույքի շուկայի վրա»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}