Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Բոգոտայում ավարտվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը Հայաստանի հավաքականի հաշվին գրանցվել է երկրորդ բրոնզե մեդալը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, այդ պարգևին արժանացել է գերծանրքաշային կարգը ներկայացնող մարզիկը: Նա գյումրեցի Վարազդատ Լալայանն է, որը երկամարտի 461 կգ ( 215+246 ) արդյունքով գրավել է երրորդ տեղը:
Պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնել է մեկ այլ գյումրեցի ՝ Գոռ Մինասյանը, որը աշխարհի առաջնությունում առաջին անգամ հանդես է եկել Բահրեյնի դրոշի ներքո: Նրա ցուցանիշն է 462 կգ ( 212+250 ):
Նրանց պայքարին մասնակցել է նաև Սիմոն Մարտիրոսյանը, որը մինչ այս ներկայացնում էր 109 կգ քաշային կարգը: Այս անգամ Սիմոնը գրավել է իր համար անսովոր՝ ութերորդ տեղը՝ 425 կգ (190+235 ) արդյունքով:
Հիշեցնենք, որ Բոգոտայի ստուգատեսում մեր թիմի օգտին բրոնզե մեդալ էր նվաճել նաև գյումրեցի, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին