Եղանակի պատճառով Երևանից ու դեպի Երևան չվերթներն ուշանում են կամ չեղյալ հայտարարվում
Երևանից դեպի Վիեննա, Անթալիա այսօր նախատեսված մի քանի չվերթ չեղյալ է հայտարարվել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից։
Նույն աղբյուրի համաձայն, հետաձգվել են Երևանից Ռուսաստանի տարբեր քաղաքաներ, ինչպես նաև Վարշավա մի քանի չվերթներ։
Հետաձգվել են նաև դեպի Երևան նախատեսված մի քանի չվերթներ։
FLY ONE ARMENIA ավիաընկերության տնօրեն Արամ Անանյանի խոսքով, ընկերության չվերթների հետաձգման պատճառը եղանակային պայմաններն են. արդեն երկու օր է առավոտյան օդանավակայանում խիտ մառախուղ է, ինչի պատճառով էլ տեղի են ունենում չվերթերի հետաձգումները:
«Մենք հետևում ենք եղանակային պայմաններին ու անում հնարավորը թռիչքային բնականոն գրաֆիկին վերադառնալու համար: Հայցում եմ ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար»,-մասնավորապես նշում է նա։