Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետի հիշատակության օրն է
Այսօր Հայոց Եկեղեցում մեր ազգի ամենասիրելի սրբերից մեկի՝ հրաշագործ Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետի հիշատակության օրն է:
Սուրբ Հակոբը շատ դեպքերում ներկայացված է որպես հրաշագործ հայրապետ։ Օրինակ՝ երբ Սուրբ Հակոբը Մծբինի եպիսկոպոսն էր, պարսից Շապուհ արքան հարձակում էր սկսել քաղաքի վրա։ Այս տեսնելով՝ բնակիչները դիմեցին սրբին, ով աղոթեց և մոծակների ու մժեղների հսկայական պարս թափվեց հարձակում գործող թշնամու վրա։ Այս ամենից հետո, զորքը, բնականաբար, խուճապահար նահանջեց, իսկ Մծբին քաղաքի բնակիչներն այս տեսնելով՝ փառք տվեցին Աստծուն։
Ըստ ավանդության՝ Սուրբ Հակոբը գործել է հրաշքներ՝ Հիսուս Քրիստոսի անունով բուժելով անդամալույծների, հարություն տվել մի մեռած մանկան և այլն:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամու կողմից պրեր շարունակ փակ պահելու հետևանքով Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը, սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ բերել Արցախ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին անգամ Արցախ կբերվի համաքրիստոնեական եկեղեցու նշանավոր սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը։ Դեկտեմբերի 17-ին Սուրբ Մասունքը կլինի Ս. Հակոբավանքում, իսկ դեկտեմբերի 18-ին՝ Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ Մայր Տաճարում, որտեղ Սուրբ Պատարագ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Լուսարարապետ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ս. Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը կբերվի Արցախ
- Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան