ԱՄՆ պետդեպ. Հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը
Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ծանր հետևանքներ ունի և, միանգամայն անկեղծ, հետ է մղում խաղաղության գործընթացը: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատկարարումը վերականգնվել է. Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հումանիտար ճգնաժամ առաջացնել, ինչպես ասացի: Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով»,-ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հարցին, թե վարչակազմը հավատո՞ւմ է, որ կողմերը դեռ շահագրգռված են մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, Վեդանտ Պատելն արձագանքել է, որ ժամանակացույց չի նշանակի։
«Սա այն հարցն է, որով պետքարտուղարը մածեպես հետաքրքրված է ու դրան մեծ ուշադրություն է հատկացնում։ Մյուս առաջնորդները նույնպես հետաքրքրված են այդ հարցով, և սա այն հարցն է, որին մենք կշարունակենք խորապես ներգրավված մնալ և գործն ավարտին հասցնել»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը