Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ճանապարհը նրանք բացելու են միայն երկու պարագայում
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Բլոկադան պատերազմական գործողություն է և սա պետք է բոլորը լավ գիտակցեն։ Մենք չենք կարող թշնամուն համոզել բացել ճանապարհը։
Ճանապարհը նրանք բացելու են միայն երկու պարագայում՝
ա) եթե լինի այնպիսի ճնշում, որին չկարողանան դիմակայել և
բ) եթե ստանան այն, ինչ պահանջում են։ Երկրորդ տարբերակի թերությունները, կարծում եմ, բացատրելու կարիք չկա։ Հուսով եմ, բոլորն են հասկանում, որ այդկերպ բացված ճանապարհը յուրաքանչյուր հաջորդ պահի կարող է նորից փակվել։ Իսկ ճնշում գործադրելու կամք չկա։ Եվ սա ամենավտանգավորն է։
Թվում է՝ դրությունն անելանելի է։ Բայց կա մի հանգամանք, որի հետ չենք կարող հաշվի չնստել։ Այն, որ ինչ-որ պահից մենք պարզապես ստիպված ենք լինելու ճեղքել թշնամու բլոկադան։ Այդ պահը հնարավոր չի լինի չեղարկել. ուշ թե շուտ Արցախի ռեսուրսները սպառվելու են։ Հետևաբար հիմա է պետք իրավիճակ փոխել և խառնել բոլորի խաղաքարտերը։
Ադրբեջանցի սադրիչները չպետք է իրենց հանգիստ զգան մեր կյանքի ճանապարհին։ Եվ որքան շուտ դա հասկանան Արցախի իշխանությունները, այնքան լավ։ ՀՀ գործող իշխանություններից ոչ մի սպասելիք չկա. նրանք թուրքի թելն են թելում»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Եկել է Հայի գործելու ժամը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Բաքուն ու Անկարան պլան-մինիմում և պլան-մաքսիմում ունեն
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վերջին օրերի զարգացումները խոսում են այն մասին, որ կան լավ և վատ նորություններ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ընդդիմադիր դաշտն ինքն իր համար կեղծ օրակարգեր է մշակում ու գերի ընկնում այդ օրակարգերին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ինչ-որ բան փոխվել է Ալիևի վարքագծում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է ազգային մեր կառույցների վիճակը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նշանակում է՝ ամեն ինչ չէ դեռ կորսված
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան