Մենուա Սողոմոնյան. Էս իշխանության մոտ փայլուն ստացվում է պատասխանատվությունից խուսափելն արդարացնելը
«Համախմբում» շարժման ներկայացոիցիչ Մենուա Սողոմոնյանը գրում է.
««Նիկոլն է՞ փակել միջանցքը»...
Էս իշխանության մոտ փայլուն ստացվում է պատասխանատվությունից խուսափելն արդարացնելը, ու իրենց հավատարիմ հետևորդներն էլ իրենց բառերը մեկին մեկ կրկնում են։
ԱԺ ՔՊ պատգամավոր Վարդանյան Վովան դեմքի լուրջ արտահայտությամբ հռետորական հարց է բարձրացնում. «մեր կառավարությունն է՞ փակել միջանցքը»։
Որ ասենք այո', կասեն՝ դե դավադրության տեսության մեջ եք մտնում։ Բայց այս իշխանությունների հավատարիմ հետևորդների մոտ հարցեր չեն առաջանու՞մ. «լավ, կառավարությու՛նը չի փակել միջանցքը, իսկ այդ նույն կառավարությունը պատասխանատվություն չի՞ կրում, իսկ կառավարությունը ոչ մի անելիք չունի՞»»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Ստեփանյան. Ադրբեջանի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ամբողջ Արցախի ժողովրդին ոչնչացնելու փորձ
- Գեղամ Ստեփանյան. Պայքարել է պետք անգամ թղթե՛ շերեփով
- ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր կքննարկվի Արցախի հարցը, ինչն արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում. Բեգլարյան
- Թաթոյան. ՄԱԿ-ը միակ միջազգային կազմակերպությունն է, որի անունը գրված է եռակողմ հայտարարության մեջ, բայց մինչ այսօր ոտք չի դրել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում