«Փաստ». Բողոքի լուրջ ակցիաներ են նախատեսվում նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի դիմաց
«Փաստ» թերթը գրում է.
«Ադրբեջանի՝ Արցախի հանդեպ իրականացվող հանցագործությունների հետ կապված՝ բնականաբար, սփյուռքահայերը ևս «ձեռքերը ծալած» չեն մնում: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքում (ի մասնավորի՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, ՌԴ, Նիդերլանդներ, Բելգիա) զանգվածային գործողություններ են նախատեսվում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեծ մասշտաբի գործողությունների շարք է սպասվում հատկապես ԱՄՆ-ում։
Մասնավորաբար, ԱՄՆ-ի հայ համայնքը բավական ակտիվ նախաձեռնություններ է պլանավորում, որպեսզի Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի սադրանքների ու հանցագործ նպատակների հետ կապված համապատասխան արձագանք ապահովվի։ ՌԴ-ում նույնպես հայերը, այդ թվում՝ հասարակական և մշակութային գործիչները, բավական ակտիվ հանդիպումներ են իրականացնում։
Առաջիկայում բողոքի լուրջ ակցիաներ են նախատեսվում նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի, ինչպես նաև համաշխարհային մի շարք լրատվականների շենքերի դիմաց՝ ի աջակցություն և ի սատարում Ացախում ապրող մեր հայրենակիցների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան