
Ռուբեն Վարդանյան. Ասլանյան Կարմենին ասում եմ, այսպես չի կարող շարունակվել
Ռուբեն Վարդանյանն այսօր հրապարակեց անուններ, որոնց արածն ամոթանքի է արժանի։
«Ասեմ Ասլանյան Կարմենի մասին։ Անընդունելի է։ Ուզում եմ զգուշեցնել Ասլանյան Կարմենին, որ այսպես չի կարող շարունակվել, ինքը չի հասկանում, որ պետք է կատարի իր գործն այնպես, ինչպես սահմանում է օրենքը, ուրիշ ձև չի կարող լինել»,-ասաց նա։
Այս առումով նա այլ մանրամասներ չհրապարակեց։
Հաջորդը նա նշեց Ծովատեղ համայնքի գյուղապետի՝ Սամվել Աբրահամյանի անունը, որի անտարաբերության պատճառով խնդիրը չէր լուծվել։
«Պետք է ընդունենք իրականությունը, աշխատենք ու գնանք առաջ»,-ասաց նա։