Արամ Իսաբեկյանն ընտրվել է ՀԳՊԱ-ի ռեկտոր
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը։
Ակադեմիայի պաշտոնական էջի փոխանցմամբ, ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնին իր թեկնածությունն էր առաջադրել ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ով Հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է ՀԳՊԱ-ի գործունեության զարգացման նախընտրական իր ծրագիրը։
Կարճ հարցերից և պատասխաններից հետո ներկաներն անցել են Հաշվիչ հանձնաժողովի ձևավորմանը, որից հետո սկսվել է ռեկտորի ընտրության գաղտնի քվեարկությունը։
Արդյունքում Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվել է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր։ Հոգաբարձուների խորհուրդը շնորհակալություն է հայտնել Արամ Իսաբեկյանին կատարված աշխատանքի և գրանցած արդյունքների համար և ցանկացել նորանոր հաջողություններ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան