ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր կքննարկվի Արցախի հարցը, ինչն արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում. Բեգլարյան
Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 14-ից նստացույց է անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
«Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:
Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»- գրել է նա։
Մեկ այլ գրառմամբ Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ շարունակելու են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը:
Մենք շաբաթ և կիրակի օրերը չենք նախատեսում մեծ հավաքներ իրականացնել, որպեսզի որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացնենք: Սակայն որոշակի փոքր ակցիաներ կազմակերպելու ենք, ինչպես նաև աջակցելու ենք այլ խմբերի նախաձեռնություններին: Իսկ երկուշաբթի օրվա ծրագրերն առանձին գրառումով կներկայացնեմ:
Դրան զուգահեռ, բնականաբար, շուրջօրյա շարունակվելու է մեր նստացույցը, և բոլոր ցանկացողները կարող են ցանկացած պահի գալ այստեղ, ինչպես այս օրերին:
Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին ու հավաքների մասնակիցներին:
ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ...»,- գրել է ԱՀ նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին