Եվրոպացի պատգամավորներն այժմ աշխատում են ցուրտ պայմաններում
Ձմռան գալուն պես եվրոպական մի շարք երկրների խորհրդարաններում և պետական մարմիններում խնայում են էլեկտրաէներգիան, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Գերմանիայում, օրինակ, հասարակական շենքերը սեպտեմբերի 1-ից տաքացվում են մինչև 19 աստիճան, սա վերաբերում է նաև Գերմանիայի Բունդեսթագին, ինչը քաղաքական գործիչներին ստիպում է նիստերին ավելի տաք հագնվել։
Նշվում է, որ դեկտեմբերի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ շատ մասնակիցներ նստել էին վերարկուներով ու բաճկոններով, հաստ շարֆերով ու տաք սվիտերներով։ Բացառություն չէր նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը նույնպես նախընտրել էր տաք հագուստը պաշտոնական կոստյումից։
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները, որոնց տարածքներն այժմ չեն տաքանում 19 աստիճանից բարձր, նույնպես տաքանալու տարբեր մեթոդների են դիմում։
Այսպես կոչված «էներգետիկ սթափության» ծրագրի ընդունումից հետո ֆրանսիացի պատգամավորները պետք է «օրինակ ծառայեն» մնացած ֆրանսիացիներին՝ տնտեսման հարցերում։ Սակայն, պարզվում է՝ դա այդքան էլ հեշտ չէ։ Օրինակ, Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքը, որը կառուցվել է 1722 թվականին, հագեցած է հսկայական պատուհաններով, որոնք չունեն կրկնակի ապակիներ:
«Իմ աշխատասենյակում ջերմաստիճանը 18-ից բարձր չէ: Ես երկու բաճկոն եմ հագնում. սկզբում ավելի բարակ ժիլետ, անթև, իսկ հետո ավելի հաստ բաճկոն, և ամբողջ օրը տաք թեյ եմ պատրաստում»,- ասել է ֆրանսիացի պատգամավորներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում էներգետիկ ճգնաժամից կտուժեն նաև զարգացող երկրները
- Իրավիճակը վատթարացել է. Եվրոպայում սպասվում է երկարատև և խորը ռեցեսիա
- Ածխի վառարաններ և փայտագողեր. Եվրոպան պատրաստվում է ձմռանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա