Ըստ ԿՀՎ տնօրենի՝ TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգությանը
Չինական TikTok հավելվածը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը։
ԿՀՎ ղեկավարը կիսում է ԱՄՆ պաշտոնյաների մտավախությունները TikTok-ի վտանգների վերաբերյալ։
«Կարծում եմ, որ հավելվածը իսկական մտահոգություն է կառավարության համար»,- ասել է Բերնսը։
Ըստ նրա՝ սոցիալական ցանցը պատկանում է չինական ընկերությանը, ինչը նշանակում է, որ Չինաստանի կառավարությունը կարող է պնդել, որ իրեն հասանելիություն տրամադրեն ամերիկյան օգտատերերի տեղեկություններին և կվերահսկի սոցիալական ցանցի բովանդակությունը։
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հաստատել էր օրինագիծը, որն արգելում է Tik Tok-ի տեղադրումը դաշնային կառավարության էլեկտրոնային սարքերում: Կարճ տեսանյութեր ստեղծելու և դիտելու համար հավելվածն արգելված է նաև Ջորջիա, Տեխաս, Ալաբամա, Հյուսիսային և Հարավային Դակոտա Նահանգների պետական ծառայողներին:Այն արգելված է նաև Ջորջիա, Տեխաս, Ալաբամա, Հյուսիսային և Հարավային Դակոտա Նահանգների պետական ծառայողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա