Գրկիր կովերին և հրաժեշտ տուր խնդիրներին. Բրիտանիայում գտել են սթրեսը հաղթահարելու նոր եղանակ
Մեծ Բրիտանիայում մոդայիկ է դարձել սթրեսի դեմ պայքարի նոր եղանակը: Մասնավորապես, նախամանորյա անհանգստությունը հաղթահարելու համար բրիտանացիները գնում են ֆերմա՝ կովերի հետ փաթաթվելու։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ որոշ պնդումների՝ սթրեսը թեթևացնելու համար սա լավ «թերապիա» է։
Կովերի հետ 50 ֆունտ ստեռլինգով մեկ ժամ շփվելու հնարավորությունը հասանելի է Հարավային Յորքշիր նահանգի Դոնկաստեր քաղաքի ֆերմաներից մեկում: Ենթադրվում է, որ կովերի հետ գրկախառնության սեանսը բարելավում է տրամադրությունը և առաջացնում է դրական հույզեր։
Հաճախորդներին առաջարկում են նաև հատուկ Ամանորյա ծրագիր, որի շրջանակներում կարելի է ոչ միայն գրկել,այլև կերակրել կովին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա