Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 36 մլն 153.2 հազար լիտր հանքային ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես Panorama.am-ը տեղեկանում է կոմիտեից, 1%-ով աճել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2021թ-ի 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել էր 47 մլն 568.7 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2022 թ-ի հունվար-հոկտեմբերին՝ 48 մլն հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան