Որևէ բան չի փոխվել, մենք բլոկադայի մեջ ենք. Ռուբեն Վարդանյան
«Ամեն ինչ շարունակվում է, որևէ բան չի փոխվել, մենք բլոկադայի մեջ ենք։ Այո, մենք արդեն հասկանում ենք, ինչպես պետք է ապրել նոր իրավիճակում, բայց մյուս կողմից աշխատանքները մենք շարունակում ենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշեց, որ չնայած դժվարություններին՝ տեսնում է մարդկանց մոտ և կամք, և պատրաստություն, հանգիստ անցել այս իրավիճակը, հանգիստ ապրել ու աշխատել. «Ոչ մի ձևով չի զգացվում բլոկադայի ազդեցությունը, որ մենք խուճապի ենք մատնվել։ Դա ինձ շատ է ուրախացնում և մեզ ուժ է տալիս»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Ռուբեն Վարդանյան. Ասլանյան Կարմենին ասում եմ, այսպես չի կարող շարունակվել
- Ռուբեն Վարդանյան. Ընդհանուր վիճակը նորմալ է
- Վաղը կլինենք Մարտեկերտում, մյուս օրը՝ Մարտունիում․ Ռուբեն Վարդանյան
- Ռուբեն Վարդանյանը խոստացավ անուններ հրապարակել, որոնց ամոթ ասել է պետք
- Այսօրվա ընթացքում հնարավոր է Լաչինի միջանցքը բացվի. Ռուբեն Վարդանյան