ROADOFLIFE. Արցախցի երիտասարդների ֆլեշմոբը «Պապիկ- Տատիկ» հուշարձանի մոտ
Արցախի Հանրապետության հարյուրավոր երիտասարդներ երեկ յուօրինակ ֆլեշմոբ են իրականացրել «Պապիկ- Տատիկ» հուշարձանի մոտ։
Նրանք ցանկացել են իրենց բողոքը ցույց տալ ողջ աշխարհին ու միջազգային հանրության ուշադրությունը գրավել իրենց խնդրի շուրջ. Արցախն օրեր շարունակ շրջափակման մեջ է, Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի կապող կյանքի ճանապարհը։
Երիտասարդները հույս ունեն իրենց կոչն անպատասխան չի մնա. «Փաստացի, սա 21-րդ դարի աշխարհի դեմքն է և այս դարում 120 հազար մարդ փաստացի գերության մեջ է»։
«Մենք այստեղ կանգնել ենք ցույց տալու, որ մենք ապրում ենք Արցախում, Արցախն էլ կապրի մեզանով»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում ասում է երիտասարդներից մեկը։
Մեկ այլ արցախցի նշում է. «Արցախցու ամենակարևոր հատկանիշներից մեկն այն է, որ անգամ երաշտի ժամանակ ինքը ծաղկում է։ Մենք ծաղկում են, ծաղելու ենք դեռ շատ երկար տարիներ, և ի հակառակ պատմության բոլոր քառուղիներում մեզ ոչնչացնող ազգերի՝ մենք ապրելու ենք, որովհետև հայերն ապրել են, ապրում են և կապրեն»։
Տեսանյութն՝ այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին