Երևանում մնացած արցախցի երեխաներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հանդես կգան յուրահատուկ ակցիայով
Այսօր ժամը՝ 11։00, Երևանում մնացած արցախցի մի խումբ երեխաներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հանդես կգան յուրահատուկ ակցիայով՝ ստեղծագործական ձևով ներկայացնելով իրենց հույզերը: Այս մասին տղեկացնում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։
«Եթե կան ակցիային միանալու ցանկություն և նկարչական հակումներ ունեցող այլ երեխաներ (ծնողներ), կարող են միանալ»,- գրել է նա։
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշում է. «Հետաքրքիր ու ազդեցիկ ակցիա է սպասվում»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ Արտակ Բեգլարյանը և մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 14-ից նստացույց են անում Երևանում՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան