Էրիկ Ալեքսանյանն ազատության մեջ է
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժել էր։
Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել է հոկտեմբերի 19-ին։ Այս գործով անցնում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի
- Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի համար երաշխավորել են ԱԺ պատգամավորներ
- Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը մերժվել է
- Էրիկ Ալեքսանյանի կալանքի դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով
- Հերթական ուղղորդված գործողությունը Էրիկ Ալեքսանյանի դեմ. Գայանե Պապոյան
- Էրիկ Ալեքսանյանը չի կոտրվել. Կոչուբաև