Հռոմի պապ. Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Դեկտեմբերի 18-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։
Հռոմի Պապը մասնավորապես նշել է. «Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»։
Հռոմի Քահանայապետի հնչեցված այս մտահոգությանն է անդրադարձել Սուրբ Աթոռի պաշտոնաթերթ հանդիսացող «Վատիկան Նյուզը» ՝ տպագրելով հոդվածներ Ադրբեջանի կողմից թշնամական գործողությունների արդյունքում հումանիտար ճգնաժամի եզրին հասցրած Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավիճակին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, ովքեր ներկայումս մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից, անդրադառնալով նաև միջազգային հանրության արձագանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը. Գարեգին Երկրորդ
- Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդեն իսկ դիմումներ է հղել Քույր Եկեղեցիների պետերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան