Երևանի ավագանին վաղն արտահերթ նիստ կգումարի
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։ Քաղաքապետարանից հայտնում են, որ նիստի օրակարգում 12 հարց է ընդգրկված։
Դրանից յոթը վերաբերում են փողոցներ անվանակոչելուն։
Առաջարկվում է Երևան քաղաքի Արաբկիրի թիվ 37 փողոցն անվանակոչել հայ դերասան,
ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի անվամբ՝ «Կարպ
Խաչվանքյան փողոց»,
Արաբկիրի թիվ 39 փողոցն անվանակոչել հետախույզ Գևորգ Վարդանյանի անվամբ՝ «Գևորգ Վարդանյան փողոց»,
Արաբկիրի թիվ 49 փողոցն անվանակոչել ԽՍՀՄ ներքին ծառայության՝ ոստիկանության գեներալ-մայոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի անվամբ ՝ «Ալեքսեյ Հեքիմյան փողոց»։
Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն անվանակոչել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի անվամբ՝ «Օհան Դուրյան
փողոց»,
Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 17-րդ փողոցն անվանակոչել Բուժաշխատողների փողոց,
Արաբկիրի 17-րդ փողոցն անվանակոչել հայ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի անվամբ` «Լևոն Խեչոյան փողոց»:
Արաբկիրի 19-րդ փողոցն անվանակոչել անվանի բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի անվամբ` «Դավիթ Հովհաննեսի փողոց»,
Երևան քաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցն անվանակոչել հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի անվամբ` «Հրաչյա Թամրազյան փողոց» և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան