Էրդողանը հայտնել է 1000կմ հեռահարությամբ թուրքական բալիստիկ հրթիռների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդին քաղաքում ելույթ է ունեցել՝ հայտարարելով թուրքական արտադրության «TAYFUN» նոր բալիստիկ հրթիռային համակարգի մասին, գրում է Էրմենիհաբերը։
Ըստ Էրդողանի՝ ներկայումս թուրքական բանակի սպառազինության հեռահար հրթիռային համակարգերից ամենաերկարը համարվել են «BORA» համակարգերը, որոնց խոցման շառավիղը 280կմ էր:
Ներկայումս «TAYFUN» բալիստիկ հրթիռային համակարգն ունակ է խոցել 560 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:
Թուրքիայի նախագահը, նշել է, որ բոլորը իրենցից վախենում են, անվանում են «խենթ թուրքեր»: Ըստ այդմ՝ իրենց չի բավարարում այդ հեռավորությունն ու նպատակ ունեն «TAYFUN» բալիստիկ հրթիռների խոցման հեռավորությունը հասցնել 1000 կմ-ի:
Այս համատեքստում Էրդողանը չի մոռացել նորից սպառնալ Հունաստանին՝ նշելով, որ եթե «իրենց հանգիստ չպահեն, իրենք ինչ որ պետք է կանեն»:
Էրդողանն ընդգծել է, որ հավանաբար շուտով թուրքական բանակի սպառազինությունը կհամալրվի այս հեռահար նոր բալիստիկ հրթիռներով, որը կարևոր զսպող գործոն կդառնա Թուրքիայի անվտանգության տեսանկյունից: