Թուրքիան անարդար է համարում ՆԱՏՕ-ի ներսում իր հետ ռազմական համագործակցության սահմանափակումները
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ որոշ դաշնակից երկրներից պաշտպանական ոլորտում համագործակցության «անարդար սահմանափակումներ» է զգում։
«Մեր առաջնահերթությունը միշտ եղել է դաշնակիցների հետ համագործակցությունը: Բայց, ցավոք, երբեմն բախվում ենք մեր որոշ դաշնակիցների կողմից պաշտպանական ոլորտում համագործակցության անարդար սահմանափակումների, և դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն Թուրքիայի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի վրա: Ակնկալում ենք, որ բոլոր սահմանափակումները կվերացվեն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նախարարը Il Messaggero թերթում հրապարակված հարցազրույցում։
Նա նաև նշել է իր երկրի դերն ահաբեկչության դեմ պայքարում, ինչի համար Անկարան մտադիր չէ «թույլտվություն մուրալ» որևէ մեկից։ Նա հիշեցրել է Թուրքիայի կողմից սիրիացի ժողովրդին ցուցաբերվող օգնությունը և Սիրիայից գրեթե չորս միլիոն փախստականների ընդունելու դեպքը։
«Խնդրում ենք հաշվի առնել, որ, որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, Թուրքիան ներկայացնում է Եվրոպան ահաբեկիչների և փախստականների հոսքից պաշտպանող վերջին պատնեշը»,-եզրափակել է թուրք նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան նախազգուշացնում է Հունաստանին իր ԲՏԳ-ի միակողմանի հռչակման հավանականության մասին
- Ինչու՞ Ահմադինեժադը չեղյալ հայտարարեց Թուրքիա նախատեսված այցը. Էրդողանի արձագանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա