Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տներ են վնասվել
Թուրքիայի Հաթայի նահանգի Քըրըքհան շրջանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել շրջանում 4․8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Դեպքի վայրում կատարվում են առաջին արձագանքման անհրաժեշտ աշխատանքները։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան իր Twitter-ում գրառում է արել՝ նշելով, որ մարդկային կորուստներ և նյութական լուրջ վնասներ չեն եղել։
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով 5 տուն վնասվել է։ Բնակիչներին տեղափոխել են այլ վայր ժամանակավոր կացության համար։
Երկրաշարժը զգացվել է նաև Գազիանթեփ (Այնթափ), Քահրամանմարաշ (Մարաշ) և Օսմանիե բնակավայրերում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան