Իրանցի դերասանուհուն ձերբակալել են կանանց աջակցելու համար
Իրանում ձերբակալվել է դերասանուհի Թարանե Ալիդոստին կանանց ազատության դեմ բողոքի ակցիաներին աջակցելու համար։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին
հայտնում է Tasnim-ը։ Դերասանուհին սոցցանցերում առանց հիջաբի լուսանկար է հրապարակել ու քրդերեն «Կին, կյանք, ազատություն» գրությամբ ցուցանակ ցույց տվել։ Նա նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է բարքերի ոստիկանության աշխատակիցը վիրավորում և հարձակվում առանց հիջաբի կնոջ վրա։
Իրանի իշխանությունները կարծում են, որ դերասանուհին «կեղծ ու խեղաթյուրված նյութեր է տարածում, քաոս է հրահրում և աջակցություն է ցուցաբերում հակաիրանական շարժումներին»։
Ալիդոստին առավել հայտնի է Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմով: 2017 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկարի»՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի ռեժիսոր Ֆարհադին չի մասնակցի «Օսկար» մրցանակաբաշխությանը
- Ի նշան Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի, իրանցի դերասանուհին չի մասնակցի Օսկարի մրցանակաբաշխությանը